«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են անցած շաբաթվա իրադարձությունները՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցի օրը ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի թաքնված ուղերձները, Հայաստանի կողմից Թուրքիային որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ ճանաչելու վտանգներն ու պատերազմի շարունակության, դրա՝ նաև ռազմական բաղադրիչի ակտիվացման սպառնալիքները։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են անցած շաբաթվա իրադարձությունները՝ Հայաստանի անկախության տոնի և սեպտեմբերի 19–ին Արցախի հայաթափման տարելիցի լույսի ներքո անդրադառնալով պետության իրական անկախության նվազմանն ու իշխանությունների կողմից ձևական անկախության փառաբանմանը, իշխանությունների կողմից արցախահայերի նկատմամբ վարվող կեղտոտ քարոզչությանը, դրա հետևանքներին, Հայաստանում ընթացող նոր սոցիալական ճարտարապետությանն ու հասարակության, քաղաքական ուժերի անելիքներին։
Արձակուրդից եթեր է վերադարձել «Բարդ Talk» հաղորդաշարը, որի այս թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած կարևոր արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունները, հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված զարգացումները և դրանց հնարավոր ազդեցությունն առաջիկա գործընթացների վրա։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Տավուշի մարզում սահմանազատման-սահմանագծման անվան տակ կատարվող վերջին զարգացումները, դրանց արտաքին քաղաքական և ներքաղաքական հնարավոր հետևանքները, իշխանությունների կողմից Ադրբեջանի ներկայացրած պահանջները կատարելու արատավոր իրողություններն ու այդ համատեքստում՝ առաջիկայում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների կարևոր ասպեկտները։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնման շուրջ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները, դրանց հնարավոր սպառնալիքներն ու առաջիկայում այդ լույսի ներքո սպասվող զարգացումները։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիան, դրան հետևած հայաստանյան և միջազգային արձագանքները և այդ իրադարձությունների լույսի ներքո՝ Հայաստանի առջև ծառացած նոր անվտանգային մարտահրավերները։