Այո, այս երգի բառերը ի սկզբանե եղել է բանաստեղծություն, որը ես գրել եմ 2017 թվականին։ Հետո ուզեցի, որ հենց բարբառով գրված ստեղծագործությունս երգ դառնա, և դիմեցի Վահագին։ Ի դեպ, այդ ժամանակ դեռ մեր բարբառով երգեր չէին հնչում: Վահագը երաժշտությունը գրեց Գյումրու մասին երկու տարբեր բանաստեղծություններիս հիման վրա, որից մեկը բարբառային էր, մյուսը՝ գրական հայերենով: