ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, ասաց, թե ստացվում է այնպես, որ, Աստված ոչ անի, թշնամու վաղվա պոտենցիալ հարձակման ժամանակ, եթե Ադրբեջանին հաջողվի ՀՀ որևէ մարզ օկուպացնի, ՀՀ ներկայիս իշխանությունը կհայտարարի, որ այդ մարզը զիջել են, որ փրկեն Հայաստանի մյուս մարզերը։