168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատրաստվում է, այլ արդեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ԱՄՆ-ը այլ բան չէր կարող ասել, քանի որ, ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ը հասկանում է, որ դա Արցախը հայաթափելու ծրագիր է, բայց նրա համար կարևորն այն է, որ այնտեղ չլինեն ռուս խաղաղապահներ:
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը լավ առիթ է գտել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, և Ուկրաինայում զարգացումների ֆոնին՝ Արցախի հարցը դարձել է Ռուսաստանի դեմ օգտագործվող լծակ:
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության փորձեր են կատարվում, որպեսզի դուրս մղեն Ռուսաստանին տարածաշրջանից կամ նվազեցնեն նրա ազդեցությունը տարածաշրջանում:
«Նիկոլը սխալ բան չի ասել. Իրեն նայեք, իր իշխանությանը նայեք, արդեն այդ 5-րդ շարասյունը կարող եք տեսնել: Բայց բանակի մեջ 5-րդ շարասյուն լինելու, պարտության մեղքը ամբողջությամբ բարդել այդ ենթադրյալ 5-րդ շարասյան վրա, նույն Փաշինյանի ստերի շարքին կարելի է դասել»:
«Ես կարող եմ մոտավորապես շրջանակը գծել՝ ինչ է լինելու: Իրենք փորձելու են ներառել միջազգային մեխանիզմներ, որոնք ներառելու են Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններով համապատասխան ինստիտուտների օգտագործումը, ԵԱՀԿ-ում փոքրամասնություններով և նրանց իրավունքներով զբաղվող ինստիտուտը և այս ամենը՝ արևմտյան տարբերակով, որով խաչ է քաշվում Ղարաբաղի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը: