«Մեր պատասխանը կարևոր էր, կարծում եմ` այլ արձագանք կստանանք». Ռուբեն Վարդանյան

«Արցախ։ Շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարց ուղղեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին, թե տեսնելով այս տարիների Ադրբեջանի վարած հակահայ, հակաարցախյան քաղաքականությունը, հնարավոր չէ՞ր կանխատեսել իրադարձությունների նման զարգացում, և եթե հնարավոր էր, ապա կա՞ մշակված ծրագիր, որով այսօր առաջնորդվում են Արցախում։

Ռուբեն Վարդանյանը պատասխանեց՝ այն, որ այսօր ինքն Արցախում է, պատճառն է այն բանի, որ գիտեր, թե դեպի ուր են գնալու։

«Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն է եղել, բայց միակ պայմանը, որ նման բան չլինի, պայքարն է դրա դեմ, այլ ձև չկա, պլանը դա է։ Այս հարցում մեզ պետք է օգնեն բոլորը՝ Հայաստանից, Մոսկվայից, Վաշինգտոնից, և առաջինը մենք պետք է պայքարենք։ Ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջելուց առաջ մենք դիրքորոշում պետք է ունենանք։ Եթե մենք ասում ենք, որ մենք պայքարելու ենք և մենք պետք է ապրենք անկախ, դրա արձագանքները գալիս են, և այդ ամենը բերեցին նրան, որ բլոկադայի այն կողմում հասկացա, որ Արցախում մարդիկ հստակ ասացին՝ մենք չենք ենթարկվելու, սա բերեց այս իրավիճակին ու այս սրացմանը։ Կարծում եմ՝ մեր պատասխանը շատ կարևոր դեր խաղաց, և վստահ եմ, սա մեզ հնարավորություն է  տալու ստանալ և ուրիշ արձագանքներ»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս