168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, սադրանքից հետո ադրբեջանական կողմն այլ սադրանքների չի դիմել։
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պուտինի՝ խաղաղության համաձայնագրի վաշինգտոնյան տարբերակի վերաբերյալ հայտարարությանը և առհասարակ ի՞նչ տեղեկություններ ունի։
«Արցախում ժողովուրդն ընդդիմանում է ստեղծված իրավիճակի և օրեցօր վատթարացող պայմանների համար։ Կարևորն այն է, թե այդ հանրահավաքի ժամանակ տարբեր հարցերի վերաբերյալ ինչ տեսակետներ կներկայացվեն, ինչ-որ լուծումներ առաջարկո՞ւմ են, թե՞ չէ»։
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ասում են, որ ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը, նույնիսկ Վրաստանի մի հատվածը։ Նույնիսկ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո մենք ոչ թե թևակոխելու ենք խաղաղության դարաշրջան, այլ հակառակը՝ պատերազմի հավանականությունն ավելի է մեծանալու»։