Փորձենք հիշել՝ Տիգրան Ավինյանի երդման տեքստի զիլ խոստումներից այդ ո՞ր մեկն է իրագործվել։ «Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտականությունները»․ իրականում՝ համավարակի պարետ լինելով և կատարյալ ամենաթողություն ստեղծելով՝ մոտ 9000 մարդու խլված կյանք։ «Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»․ իրականում՝ կոպտորեն ոտնահարել ոչ միայն դրանք, այլև անգամ Անկախության հռչակագիրը։