Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության և պաշտպանունակության, ինչպես նաև բանակաշինության հետ կապված հրատապ հիմնահարցերի լուծման արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե` Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ:
Մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն ասաց, որ հայ հանրությունը, առավելևս՝ արցախահայությունը, չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։
«Միանշանակ Հայաստանում, սփյուռքում և առհասարակ հայությունը պետք է անի այն, ինչ այսօր անում է արցախցին։ Իսկ Հայաստանը պետք է իր ամբողջ կարողությունները, ջանքերը ներդնի, որպեսզի միջագային հանրության վրա բավարար ճնշում գործադրի, որ նա իրեն հասանելիք գործողություններն իրականացնի՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար»։