Ամհերսթում Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ տրիկլոզան նյութը, որը պարունակվում է հիգիենայի միջոցներում, ինչպիսիք են ատամի մածուկն ու օճառը, կարող է հաստ աղիքի քաղցկեղ առաջացնել: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:
Ատամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։
Եթե ատամի 2/3-ից ավելին քայքայված է լինում, ապա ատամը ենթակա է շապիկավորման։ Ամեն շապիկ ատամի պրոթեզ է, որն ապահովում է ատամի ֆունկցիան ու անատոմիան։ Առանձնացվում է մի քանի տեսակ՝ մետաղական, մետաղ-կերամիկական, մետաղ-պլաստմասսե և լրիվ կերամիկական։ Ամեն մեկն ունի իր առավելությունն ու թերությունը։