Նախկինների թալանից են խոսում՝ իրենց թալանը չեն տեսնում։ Եթե թալան չկա, ինչպե՞ս է, որ սուրճի փող չունեցող երիտհեղափոխականներն իշխանության գալուց կարճ ժամանակ հետո, բոլորը մեկ մարդուն նման՝ հարստացան, թանկարժեք բնակարաններ, ավտոմեքենաներ ձեռք բերեցին, փոխեցին իրենց կենսակերպը, վայելքների մեջ են։
Վերջին օրերին իշխանությունն աննախադեպ որս է սկսել Արցախի Հանրապետության նախկին քաղաքապետերի նկատմամբ: Վերջիններիս Նիկոլ Փաշինյանը հիմնականում «մեղադրում է» խարդախության եղանակով գույք հափշտակելու մեջ:
Ինչպես է լինում, որ մեր տնտեսությունը վերջին երկու տարիներին «աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է», էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ասելով՝ տասնյակում, հետո՝ հնգյակում, իսկ Հայաստանում նոր արտադրություններ գրեթե չկան։ Այդպես է արդեն վաղուց և ոչ միայն՝ վերջին երկու տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունն աճի համաշխարհային ռեկորդներ է գրանցում։ Սովորական է դարձել, որ այս կամ այն արտադրության բացվելու վերաբերյալ իշխանությունների շռնդալից հայտարարություններից հետո, այդ արտադրություններն այդպես էլ չեն բացվում, բացվելուց հետո էլ արագ փակվում են։