Գնում էին տանու տիրոջ, քահանայի, իրենց տոհմի նահապետների տուն։ Դա ընդունված բան էր, այսինքն՝ այդ պատկառանքը, հարգանքը, տոնի խորհուրդը կիսելու այդ գաղափարը կար։ Խորհրդային շրջանում մի քիչ որոշակի շեղումների էր հանգեցնում։ Եվ նույն «Բոմբոներկան», եթե մի փոքր էլ վրան նշան անեիր, կարող էր կրկին հայտնվել նվիրատուի մոտ։ Այսինքն, երբ դա անում ես սիրով, նպատակային, ուրիշ է, իսկ եթե անում ես որպես պարտականություն՝ հաստատ շատ արդյունավետ չի լինում։ Հիշում եմ, երբ ժամը 24։00-ն էր, որոշ աշխատողներ գնում էին իրենց ղեկավարների տուն, բայց սա շատ ընտանեկան է, դա կարելի էր հաջորդ օրերին անել, եթե շատ մեծ ցանկություն կար։ Հետո հարևանները, ընկերներն իրար էին այցելում։
16-ամյա աղջիկը հիվանդանոցում ասում է, որ քթի կոտրված է ստացել ընկերուհու հարվածից, երբ սքեյթ-պարկում ինչ-որ հարաբերություններ են պարզել:
Այսուհետև Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ նախագծերն առարկայական ու անվանական կխրախուսվեն ոչ միայն ոլորտի հայաստանյան, այլև միջազգային պրոֆեսիոնալների կողմից։
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են: