Այսօրվա քարոզովս կուզեի խոսել աստվածասերների վայելած բարիքի մասին։ Առաքյալն ասում է, որ Աստված գործակից պիտի լինի բոլոր նրանց, այսինքն՝ նրանց հետ պիտի լինի, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բնաբանը և բացատրությունը լսողներից ոմանք, թերևս, ճշմարիտ համարեն ասածս, ուրիշները գուցե ծիծաղեն ու ծաղրեն, ոմանք նույնիսկ ասածներս կարող են կարծել իբրև միամիտներին ուղղված մի խոսք միայն՝ զուրկ հիմնավոր և ստույգ ճշմարտություն լինելուց։