2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը:
168.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը ՔՊ-ի ներսում խոստացել է պրոցեսը չկանգնեցնելու դեպքում աղմկահարույց բացահայտումներ անել. բնականաբար, Փաշինյանը, իր կինը և որոշ կարկառուն ՔՊ-ականներ ոչ միայն լավագույնս տեղյակ էին այդ գումարների շրջապտույտից, այլև իրենց հետ համաձայնեցված էր այդ ամենը տեղի ունենում: Կանի՞, թե՞ ոչ Արսեն Թորոսյանը, ցույց կտան ժամանակն ու հանգամանքները: