Նա Ինքը, որ բովանդակ Աստված ու Տերն է, բովանդակ մարդ դարձավ: Քրիստոս Ինքն էլ Իր մասին ասում է՝ ինչո՞ւ եք ուզում «սպանել մի Մարդու՝ Ինձ, որ ձեզ ասացի ճշմարտությունը» (Հովհ. Ը 40): Նաև Պողոսն է ասում, որ Մարդը՝ «Հիսուս Քրիստոս, նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. ԺԳ 8): Եվ հենց այս Մարդուն շոշափելով էր, որ Թովմասն ասաց. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. Ի 28): Նմանաբար Պողոսն ասում է նաև. «Նրանցն են նահապետները, նրանցից է նաև Քրիստոս՝ ըստ մարմնի, և Նա՛ է բոլորի վրա հավիտյանս օրհնյալ Աստված: Ամեն» (Հռոմ. Թ 5):