«Ժամանակի ընթացքում Ադրբեջանն այնտեղ ենթակառուցվածքներ կստեղծի, խողովակաշարեր կանցկացնի, հազար ու մի բան կանի, որի արդյունքում մենք կկորցնենք մեր հայրենիքի մի հատվածը։ Իսկ դրա կորստով կորցնում ենք Հայաստանը»:
«Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով փորձում է այնպես անել, որ հայ ազգը, Հայաստանը հրաժարվի իր պատմական տարածքներից, ուստի ասպարեզ է բերել «իրական» Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար է այդպես անում, պատրաստ է դրա համար Հայաստանն ամբողջովին զիջել Թուրքիային ու Ադրբեջանին, նրա քայլերն են դա ապացուցում»։
Բազմաթիվ դասագրքերի հեղինակը պատմության մեջ չի հիշում որևէ դեպք, որ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը հանրակրթական դպրոցներ հասնեն սխալներով, խեղաթյուրված, ինչպես այսօր է։