Դուք կարծում եք՝ ՔՊ-ական մեծահարուստ պատգամավորներն օրուգիշեր ձեր խնդիրներո՞վ են ապրում կամ մտահոգվում՝ Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, Բաքվի բանտերը հայ ռազմագերիներով ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությամբ լցնելու, Տավուշից և Հայաստանի այլ հատվածներից տարածքներ թշնամուն հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու զորքի գտնվելու, ՀՀ հպարտ քաղաքացու անվտանգության, սպասվող նոր պատերազմի մասին..
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա: Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է: Աղքատության ցուցանիշն է կրճատվել, միջին աշխատավարձը կազմում է 208.000 դրամ, որը մոտ 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով նաև, որ 1 տարում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:
«Այդ տվյալները չունենք, դրա համար նրանք կարող են հիմա այդ մասին բարձրաձայնել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ աշխատողների մի մասը Հայաստանում չեն ապրում, այս 8000-ը, որ նշում են, չի՛ բացառվում, որ նրանցից 6000-ը հիմա Ռուսաստանում են։ Որպեսզի ավելի թափանցիկ լինի, իրենք պետք է անուն-ազգանուններով, նրանց բնակության վայրերով հրապարակեն»։