168.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը, որ մասնակցել էր քննարկմանը, խոսելով ավագանու որոշման այս նախագծի մասին, ասաց՝ միանշանակ հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումն արդարացված չէ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլ հարց է, որ իշխանությունների առաջարկներին պետք է հակադարձել հիմնավոր փաստարկներով ու ավելի լավ առաջարկներով։