Նախորդ տարվա մայիսի 6-ին՝ Դիմադրության շարժման բուռն շրջանում, երբ տասնյակ-հազարավոր ցուցարարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ողջ թիմի հրաժարականը՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու՝ Ազգային ժողովում ունեցած հայտնի ելույթից հետո, երթերից մեկի ժամանակ մի կին պատշգամբից հայհոյական հանրածանոթ ժեստ կատարեց ընդդիմադիր ցուցարարների ուղղությամբ՝ իր այդ ժեստն ուղեկցելով թքելու գործողությամբ:
Երեկ երեկոյան Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին ոստիկանները փողոցում գետնին են պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Նշել էր, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնի, սակայն թող մարդիկ չսպասեն, որ «02» հաղորդաշարով կտեսնեն: