168.am-ի հետ զրույցում Գայանե Բաղդատյանն ասաց, որ սկզբում բնակարանը վարձակալում էին ամսական 300.000 դրամով, սակայն մեկ ամիս հետո սեփականատիրոջ հետ խոսել են, որ աշխատանք չունեն, չեն կարող այդքան վճարել, ինչից հետո տանտերը բարեխղճություն է ցուցաբերել և վարձը դարձրել է 200.000 դրամ։
29-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, հազարավոր մարդիկ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից չեն կարողանում հասնել իրենց տուն ու միանալ ընտանիքներին։
«Մեր անձնական միջոցներով վարձեցինք հյուրանոցը, մինչև այս պահը (հեռախոսազրույցը եղել է ժամը 16։30-ի սահմաններում։- Ն. Խ.) այստեղ ենք, մեզ ընդառաջեցին, որ մի քանի ժամ ավելի մնանք, որովհետև մենք հույս ունեինք, որ ժամը 2-3-ի կողմերը ճանապարհը կբացվի, բայց հիմա մեքենա ենք փնտրում՝ կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ չենք կարող մեր ֆինանսական միջոցներով այդքան մնանք հյուրանոցում, որովհետև հյուրանոցի ծախսից բացի, ուտելիքի հարց կա, և այլն»։