«Ընկեր Սանոսյան, Գեղարքունիքի մարզպետ էիր, հետո գնացիր Տարածքային կառավարման նախարար, քո սարքած ասֆալտը դուրդ գալի՞ս է, որ երկու տարին չլրացած՝ արդեն 15 տեղով կարկատան է եղել։ Եկեք Լճավանում հիմա դնենք՝ ստուգենք՝ 2 սլոյ իրար հետ 4 սմ ասֆալտ չկա։ Մարդ ուղարկեք, թող չափեն, 2 սլոյ 4 սմ ասֆալտ եղավ, ինձ տարեք դատեք, ամբողջ տարին նստեմ բանտում։ Ձեր ասֆալտն էս է, երկու տարում կարկատա՞ն եք անում։ Եկեք, եկեք Մաքենիս, Ծովակ, Լճավան, տեսեք՝ ձեր ասֆալտին քանի տեղով կարկատան են գցել արդեն։ Երկու տարի առաջ արած ասֆալտը երկու տարի հետո կկարկատե՞ն»։
Նախորդ տարվա վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից աղմկոտ ազատումից, ապա քրեական գործով անցնելուց ու մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո, Վահան Քերոբյանը կարծես «խելոքացել» է. առաջվա նման, երբ դեռ նախարար էր, այլևս դոշ չի տալիս իրեն այդ պաշտոնում նշանակած կառավարության համար, ատամներով չի պաշտպանում։ Ընդհակառակը՝ մեղադրում է. հաճախ է սկսել քննադատել ձախողումների համար։ Իհարկե, ուղղակի չի հնչեցնում կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի անունը, բայց պարզ է, որ պատասխանատուն ու ձախողումների գլխավոր մեղավորը հենց նա է։