ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, որոշել են «խմբագրել» ՀՀ օրհներգը։
«Յուրաքանչյուր երկիր, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ Միացյալ Նահանգները, բոլորն իրենց համարում են պատմական երկրներ, ունեն պատմություն։ Եթե, օրինակ, իրենց որևէ մեկն ասի՝ դուք պետք է ապրեք իրական Ֆրանսիայում, այլ ոչ թե պատմական, ապա այդ ասողին պատասխանատվության կկանչեն, բանտ կտանեն կամ այլ բան, կամ առնվազն կզարմանան ու նման բան ասողին անգրագետ կհամարեն։
«Ես համարում եմ, որ դա չեմ լսել։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը և պարտավոր է հետքայլ անել և ասել, որ նման բան չի ասել։ Պետք է Հայաստանի իշխանության բերանից հնչի դա։ Այն նույն րոպեին, երբ այդ հայտարարությունը եղավ, ամբողջ ազգը, ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, եթե այդ հայտարարությունից հետո ազգը ոտքի չի կանգնում, նշանակում է՝ մենք անբարոյական ենք, նշանակում է՝ բացարձակ արժանապատվություն չունենք։ Ոչ մի երկիր իր պատմական հողակտորի վերաբերյալ թույլ չէր տար նման արտահայտություն»,- եզրափակեց Աննա Մայիլյանը։