«Մի ամբողջ ընտանիք զինվորական լինենք, ծառայենք հայրենիքին, բայց այսօր Հայաստանում մեզ զրկեն զինվորական թոշակի՞ց։ Ամեն ինչ անարդար է, ես իմ հույսը կտրել եմ, լավ բանի չեմ սպասում, երբ այս իշխանությունը փոխվի, այդ ժամանակ ես կպայքարեմ ու որդուս թոշակը կվերականգնեմ, այդ դեպքում արդարությունը որոշ չափով կվերականգնվի»,- շեշտեց նա։
«Որդիս՝ իր կյանքը, ամուսինս էլ՝ իր առողջությունն է տվել Արցախի համար, ես ինչպե՞ս կարող եմ այդպես հեշտ թողնել Արցախը։ Ես Ստեփանակերտում, որպես զոհված հերոսի մայր, տուն էի ստացել, չէի էլ մտածում դուրս գալու մասին, բայց դա էլ կորցրեցինք, մի տարի հազիվ ապրեցինք։