Կարող է մարդու օրգանիզմում ճիճու լինի, ու նա չիմանա այդ մասին, որովհետև հաճախ անախտանիշ է ընթանում, հատկապես, եթե նորմալ իմունիտետ ունեցող անձի հետ գործ ունենք։ Հետևանքը լինում է այն, որ ճիճուներն անընդհատ գրգռելով մարդու իմուն համակարգը՝ բերում են ալերգիաների առաջացման։ Կարող են պարբերաբար լինել մարսողական խանգարումներ, սննդանյութերի և վիտամինների պակաս։
Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիաները կարող են տարբեր պատճառներ ունենալ՝ ֆերիտինի իջեցում, միս չուտել, սուրճի շատ քանակի օգտագործում, արյունահոսություններ, բայց անհայտ բնույթի անեմիաները պարտադիր պետք է ստուգվեն հելիկոբակտերի կապակցությամբ, չէ՞ որ այն առաջացնում է գաստրիտ, երբեմն՝ ատրոֆիկ գաստրիտ, այսինքն՝ ստամոքսի գեղձերի տափակեցում, որը բավականին ուշադրության արժանի հիվանդություն է, ինչ-որ տեղ՝ նաև վտանգավոր։
ՀՀ ԱՆ Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, արյունաբան Հայկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ երկաթի ֆիզիոլոգիական կորուստները տեղի են ունենում մեզի, քրտինքի, մաշկի թեփոտվող էպիթելի և կղանքի միջոցով: