Այսօրվա սպառնալիքների պատճառն այն է, որ այն այլընտրանքային խաղը, որը սկսել է Նիկոլ Փաշինյանը, մտնում է սուր փուլ, որում նա իրար հակադրված ուժային կենտրոններին կարող է հրավիրել այստեղ՝ շարունակելու իրենց հակամարտությունը։
Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե այս ամենն ինչով կարող է ավարտվել։ Սակայն, ըստ նրա՝ չես կարող ունենալ հարևան, նման հզոր խաղացող, որից ունես այդքան մեծ կախվածություն, և հանկարծ մտնես ինչ-որ խաղերի մեջ։