ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրմոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանի փոխանցմամբ՝ երիտասարդ գիտնականներից շատերն ունեն հոդվածներ՝ ԲՈԿ-ի կողմից ընդունելի շտեմարանների արտասահմանյան ամսագրերում հոդվածներ:
«Մեր ինստիտուտում այս պահին 10-15 հոդված արդեն ուղարկված է միջազգային հանդեսներին: Որոշների մասով պատասխան ստացել ենք, որ ընդունել են: Այս պահին ճիշտ է դրսում հոդված հրապարակելը, սակայն կարծում ենք, որ մեր աշխատանքի հիմնական գնահատականը չպետք է դա լինի»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը: