«Ուշագրավ մի փաստ կա: ԱՆ-ից նշում են, որ Լեհաստանը Եվրամիության անդամ երկիր է, և դեղորայքը ԵՄ օրենքներով գրանցված դեղորայք է, սակայն ես առնչվել եմ այն փաստի հետ, որ ինսուլինը Լեհաստանում գրանցվել է 2001թ., սակայն Լեհաստանը ԵՄ անդամ դարձել է 2004թ.: Համապատասխան մարմիններին հորդորում եմ ուսումնասիրել գնումների մանրուքները»,- ասաց Անուշ Պողոսյանը