Այդ մարդն իր ամբողջ կյանքը եղել է հակաարցախյան, բայց այն տարիներին իր խոսքը ոչ մի արժեք չուներ, որովհետև ժուռնալիստ էր: Բայց հիմա երկրի վարչապետն է, և իր խոսքը, անշուշտ, արժեք ունի միջազգային ատյաններում: Ինքն ասում է, որ Արցախը զիջում է, և ամեն օր ամեն ինչ անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Երբ ինքը ասում է, որ խաղաղության համաձայնագիր է ուզում, ո՞նց կարող է դա լինել մի կողմի հետ, որն ուզում է քեզ սպանել, քո երկիրը կործանել, ասում է՝ Հայաստան գոյություն չունի: Քո ոխերիմ թշնամին մտադրվել է քեզ ոչնչացնել, չի ուզում խաղաղություն, դու անընդհատ աղաչում ես, պաղատում ես ծնկաչոք, որ ստորագրի մի թուղթ: