Այն, որ ժամանակի սահմաններից դուրս է սաղմոսների արժեքը և զորությունը, վկայում է հետևյալ պատմությունը: Մի ուխտագնացության ժամանակ ուխտավորներից մեկը ինձ պատմեց իր ընկերուհու հետ կատարվածը: Սաղմոսներից նա անգիր էր սովորել 91(90)-րդ սաղմոսը՝ «Աստված մեր ապավենն է» կոչվող և մի օր՝ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալիս, ոչ լուսավոր տարածքում մեկը փորձել է նրա վրա հարձակում գործել և 91(90)-րդ սաղմոսից երկու տող էլ դեռ չէր ասել, երբ հարձակվողը կանգ է առել և արագ հեռացել:
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում մասնակից է լինում հոգևոր բարեպաշտական այնպիսի արարողությունների, որոնք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծեսի բաղկացուցիչ հիմնական բաժիններից են: Այդ արարողություններին նրանք առնչվում են որոշակի պահերի և դեպքերի առիթով կամ էլ եկեղեցական որոշ տոներին: