Նշենք, որ Ցականյանը գեներալի կոչում էր ստացել 2024 թվականի մայիսի 24-ին՝ Տավուշում կատարված ոչ օրինական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ֆոնին:
«Այն հայտարարությունները, որ հնչեցրել է այս տարի Նիկոլ Փաշինյանը՝ «Զինված ուժերը չեն անվտանգության առաջին գլխավոր երաշխավորը», «բանակը պետք է տեղավորվի, այսպես կոչված, խաղաղության օրակարգում», ինչպես նաև՝ իր և այլ պաշտոնյաների կողմից հնչած «մենք ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ չենք բերելու» ձևակերպումն անդառնալի հարվածներ են հասցրել բանակի բարոյահոգեբանական վիճակին, որի հետևանքը դեռ ցավալիորեն զգալու ենք: Այսքանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:
Նոյեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են եղել:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը, պետական պարգևներ և գեներալական կոչումներ Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը պետք է հանձնեին Սարդարապատի հուշահամալիրում, սակայն, քանի որ Բագրատ Սրբազանը և նրա գլխավորած շարժման մասնակիցներն այնտեղ էին, պարգևատրման արարողությունը տեղափոխվեց Նախագահական նստավայր:
«Պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարն այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն»,- ամփոփեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը: