ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր շուրջ զարգացումներին, որոնք, ըստ էության, դեռ չեն հանգուցալուծվել առնվազն նրա հարցազրույցի և այս հոդվածը գրելու դրությամբ, նշել է, որ ինքը չի կարող վտանգավոր լինել իշխանության համար, եթե անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը լինելով՝ մեծ ինֆորմացիայի է տիրապետում:
Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների թեմային, հայտարարել է, թե անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց: