«Օրինակ, 2017 թվականին՝ Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, երբ Ախթալա խոշորացված համայնքում տեղի ունեցան ընտրություններ, ես՝ որպես անհատ, մասնակցեցի և ընտրվեցի՝ հաղթելով ՀՀԿ-ական թեկնածուին։ Եվ որևէ խնդիր չառաջացավ, որևէ ճնշում չեղավ, շատ հանգիստ աշխատեցի»։
«Մեր գենետիկ հիշողության մեջ կա գորգը, մարդը շատ հաճախ ուզում է միշտ իր հետ վերցնել այդ տաքուկ ու փոքր խորհրդանիշը։ Հիմա ես որքան շատ սովորեցնեմ ու որքան շատ տամ երեխաներին, այս մշակույթն այնքան ավելի երկար է ապրելու։ Չգիտեմ՝ հետագայում քանի հոգի կսովորեցնի այլ մարդկանց, բայց կարևորը, որ այդ ամենը մնա իրենց հիշողության մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Պոլի փայտ լինի՝ մերը լինի. այս սկզբունքով են առաջնորդվում։ ՔՊ-ն անգամ դռնապաններին է իրեն հավատարիմներին նշանակում, նշանակում է մարդկանց, որոնք իրենցից տարբերվող կարծիք չեն կարող ունենալ։ Լուրեր եմ ստանում, որ մարզերում բռնաճնշումները հասել են աբսուրդային մակարդակի նաև դպրոցներում, մանկապարտեզներում,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով՝ բռնաճնշումների մասին են փաստում նաև, երբ ՏԻՄ ընտրություններում ոչ իշխանական թեկնածուներին զգուշացվել է՝ իրենց հարազատների, բարեկամների նկատմամբ պատիժներ կլինեն։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, երեկ քննվում էր Վանաձորի ընտրված համայնքապետ, շուրջ 2 տարի առանց մեղադրական դատավճռի կալանավորված Մամիկոն Ասլանյանի պաշտպանական թիմի միջնորդությունը` վերջինիս խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։
«Միգուցե հնարավոր էր 5 շրջանները հանձնելով՝ մինչև 2012 թվականն Արցախի հարցին լուծում տալ: Ասեմ ավելին, իմ սեփական ու սուբյեկտիվ կարծիքով, այս ամենը տեսնելով, հասկանում եմ, որ թուրքն իր աֆերիստությունն է անելու, թուղթը չի ստորագրելու, քիչ-քիչ առաջ է գալու»,- համոզմունք հայտնեց Ալավերդու բնակիչը: