Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ «Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի» վերաբերյալ, ԱԻՄ առաջնորդն ասաց՝ Ռուսաստանը նոր ոչինչ չի անում, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին նրա արշավը կանխող լուրջ քայլ արվեց Հայաստանում, հետևաբար՝ ասել, որ ՌԴ-ն նոր բան է անում՝ ոչ։
Մարդն անասունից տարբերվում է հոգևորով, և եթե մեկը գործում է կյանքի հոգևոր ոլորտի դեմ, նրա հիմնական նպատակն է՝ որքան կարելի է անասնականացնել մարդուն։ Հոգևորականների ձերբակալումը պիտի լուրջ նախազգուշացում լինի բոլորիս համար։
«Զավեշտալին գիտե՞ք՝ ո՞րն է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ընտրված ենք, որովհետև օրենքները լկտիաբար խախտում են։ Ինչ-որ նկատառումներից ելնելով՝ խախտում է Սահմանադրությունը՝ առաջնորդվելով «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով։ 6 տարի է՝ այսպես երջանիկ ապրում է, «Մերժիր Սերժին» կարգախոսով եկավ, բայց Սերժ Սարգսյանի ընդունած Սահմանադրությամբ ու օրենքներով ղեկավարում է, բա դժգո՞հ էիք օրենքներից»,- նկատեց Պարույր Հայրիկյանը։