Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 2026թ. բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ թոշակառուների թոշակները բարձրացել են, սակայն այդ գումարն առձեռն չեն տալիս թոշակառուին, այլ տալիս են առողջապահության ապահովագրության միջոցով։ «Այո, կառավարումն ունի նրբություններ, և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ինչ ենք ասում՝ ամսական 10.400 դրամով ավելացնենք, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… […]
«ԱԺ «Պատիվ ունեմ» և Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների, ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի հարցի հետ: Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում»:
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ խորհրդարանում Արարատ Միրզոյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի: Իմ ամենաատելի արտահայտությունը վերջին 6 տարիների ընթացքում դարձել է «բա, որ ասում էինք»-ը: Երբ տարիներ առաջ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության՝ Արցախը հանձնելու և Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, հիմա երկուսն էլ իրողություն են՝ Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված՝ ՀՀ ԱԳ նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ԱԳՆ-ն չունի»: