«ԱԺ «Պատիվ ունեմ» և Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների, ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի հարցի հետ: Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում»:
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ խորհրդարանում Արարատ Միրզոյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի: Իմ ամենաատելի արտահայտությունը վերջին 6 տարիների ընթացքում դարձել է «բա, որ ասում էինք»-ը: Երբ տարիներ առաջ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության՝ Արցախը հանձնելու և Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, հիմա երկուսն էլ իրողություն են՝ Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված՝ ՀՀ ԱԳ նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ԱԳՆ-ն չունի»: