«Այս շարժումը և շարժման առաջնորդը կարողացել են մեկ քայլ առաջ ընկնել ու դառնալ օրակարգ թելադրող՝ ի հեճուկս իշխանության կողմից արվող մանիպուլյատիվ հայտարարությունների առ այն, թե այն մարել է։ Շարժումը մարում է, դրա համա՞ր են Ազգային ժողովը դարձրել շարժմանը նվիրված մի հարթակ։ Շարժումը մարել է, դրա համա՞ր են իշխանական պատգամավորների համացանցային գրառումները նվիրված Բագրատ սրբազանին։ Նման ուշադրության սևեռումն ամենևին էլ մարող շարժման մասին չէ, ավելին, միայն այսքան ոստիկանների կուտակումները խոսում են այն մասին, որ այդ ռեսուրսն ուղղված է չմարող շարժման դեմ»,- ասաց Կարապետյանը։