«Հոկտեմբերի 5-6-ին Ղարաբաղից եկել եմ, գնացել եմ ՊՆ, ասել եմ՝ երեխուս անունը գրել եք զոհվածների ցուցակում, ո՞ւր է զոհված երեխես, դե տվեք, ասում էին՝ չկա։ Դրանից հետո երեխուս զոհերի ցուցակից հանեցին ու մտցրեցին անհետ կորածների ցուցակ, պատկերացնո՞ւմ եք»,- հավելեց Ազատ Գևորգյանը։