«Կրկնում եմ՝ սա մեր իշխանության թուլության արդյունքն է, միայն բողոքում է, հակահարված չի տալիս։ Թշնամին իր գործողություններին համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից չի ստանում, դրա համար էլ անվերջ սադրում է»,- նշեց Հակոբ Ավետյանը։
«Այսօր ՀՀ-ում բոլորս էլ մեղավոր ենք՝ սկսած ինձանից, որ այս մարդիկ դեռ երկիր են ղեկավարում։ Նստած ինչ-որ փրկիչների ենք սպասում, մինչդեռ պետք է ոտքի կանգնենք։ Այս մարդիկ իրենց դեմ ծրագիր են դրել ու իրականացնում են, վերջինը երևի Կասկադը կտան, որովհետև այնտեղ շատ ծախս են արել։ Քանի դեռ մեր իշխանավորները սրանք են, թշնամին քիչ-քիչ տաշելով՝ տարածքներ է վերցնելու, մինչև դիմադրություն չլինի»,- ասաց Աշոտ Սևյանը։
«Այս պահին դեռ յոլա ենք տանում, իրավիճակը կարողանում ենք հաղթահարել։ Դե, այստեղ գյուղ է, գյուղում շրջափակման պայմաններում մի քիչ ավելի հեշտ է, քան քաղաքում։ Նկատի ունեմ, որ մարդիկ իրենց հավաքած բերք ու բարիքով ինչ-որ չափով կարողանում են օրվա հացի խնդիրը լուծել։ Խանութներում էլ մեկ-մեկ անհրաժեշտ ապրանքը բերում են, գնում ենք»,- շեշտեց Լեռնիկ Ավանեսյանը։