«Իրավական առումով այլ բան, այլ ակնկալիք չէր կարող լինել։ Բայց որ ասեմ՝ ամբողջությամբ սպասելի էր՝ ոչ, որովհետև մենք շատ ենք տեսել, որ ինչն իրավական առումով ակնկալելի էր ու հենց այդպես պետք է լիներ՝ չի եղել»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի 70-ամյա գիտնական Ղարիբ Բաբայանի շահերի պաշտպան Աբգար Պողոսյանը՝ խոսելով Վերաքննիչ դատարանի որոշման մասին, որով արձանագրվել էր, որ Ղարիբ Բաբայանին վերագրվող արարքում հիմնավոր կասկած չկա։
«Ղարիբ Բաբայանի առումով, այսպես կոչված՝ իրավական գործընթացը գնում է ոչ թե այդ տեսաձայնագրությունը տարածելու համար, այլ այդ ձայնագրությանը կից քննադատական խոսքի համար, թե որտե՞ղ է մեր ոստիկանությունը, որքա՞ն պետք է հանդուժենք, և այլն։ Իշխանությունները սա ընդունել են որպես ատելության ու թշնամանքի խոսք՝ ուղղված ՀՀ իշխանությանը և ոստիկանությանը»։