Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը` ասաց, որ Մարտի 1-ը մեծ խնդիր է, որն ավելի լավ է՝ եղած չլիներ:
Այսօր երեկոյան երիտասարդ ակտիվիստները ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք ձեռքերին պահած ունեին թղթից պատրաստված դագաղ` մեջը գլանակաձև փաթաթված թուղթ, որի վրա գրված էր «կեղծ երդում»:
Այսօր Աժ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ արտագաղթի խնդրին՝ ասելով, թե իշխանություններին ձեռնտու է արտագաղթը, քանի որ արտագաղթում են նրանք, ովքեր դժգոհ են ՀՀ իշխանություններից: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե իշխանությունները կասեցնեն արտագաղթը, ապա այլևս վերընտրվելու հնարավորություն չեն ունենա: Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
«Պարոն Թոքմաջյան, չի կարելի Երևան քաղաքի կանաչ տարածքները վերացնել և հիմա հանրությանը ներկայացնել, որ կանաչ տարածքները կարող են ստեղծվել նաև Երևան քաղաքում, քաղաք մտնող ճանապարհների մոտ,չի կարելի վերացնել Դալմայի այգիները, բայց հիպեր-սուպերմարկետներն ավելի կարևոր գտնվեցին, և զոհաբերվեց այդ այգին»:
Այսօր Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր քննարկում էին երեկ տեղի ունեցած իրադարձությունները:
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում 168.am-ի թղթակիցը այցելել էր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պարզելու, թե ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ի՞նչ իրավիճակ է տիրում կուսակցությունում, ի՞նչ քայլեր են պատրաստվում կատարել առաջիկայում ժառանգականները, որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը…
Այսօր կեսօրին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է Ր. Հովհաննիսյանին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել այնտեղ:
Այսօր Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բանակցելուց հետո <Ժառանգության> առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշեցին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել:
Շատ շուտով պարզ դարձավ, որ Բաղրամյան 26 հասնել չի հաջողվի, քանի որ ցուցարարներին դիմավորեց մի քանի շարքերից կազմված ոստիկանական հոծ շղթան:
Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցում էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց այդ պահին Բաղրամյան պողոտա բերվեց նաև Հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») դիմակավորված ջոկատը, որին բազմությունը դիմավորեց բուռն սուլոցներով:
Ոստիկանների թվում, ովքեր կոպիտ հրում ու երիտասարդներից շատերին գետնին գցելով իջեցնում էին նախագահի նստավայրի հարակից տարածքից, կային նաև անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, ովքեր ևս ստանձնել էին «հասարակական կարգի պահպանման դերը»:
«Ասում են` էսօր հաղթելու ենք, որտե՞ղ ենք հաղթելու` Ծիծաեռնակաբերդո՞ւմ»,- ասաց հավաքված տարեց մարդկանցից մեկը: Սրան ի պատասխան երիտասարդն ասաց` «Իսկ որտե՞ղ պիտի հաղթենք` Բաղրամյան 26-ո՞ւմ»:
Նրա խոսքով` իր համար իր նախագահը թանկ է այսօրվա դրությամբ: Ըստ նրա` Վանո Սիրադեղյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի հայոց պատմության մեջ: «Վանո Սիրադեղյանը եղել է այս հանրապետության սիմվոլներից մեկը»,- նշեց նա:
Հյուրերը մեքենաներից դուրս գալով` զարմանքով նայում էին գետնին պառկած Գասպարիին, որին որևէ մեկը չէր «անհանգստացնում»: Իսկ ոստիկաններն աչալուրջ հսկում էին ոչ միչայն հիշյալ տարածքը, այլև համալիրի ամբողջ տարածքը:
Մայիսի 5-ին Երևանում կայանալու են ավագանու ընտրությունները: 168.am-ը հանրության շրջանում հարցում կատարեց՝ պարզելու, թե այս ընտրություններին քաղաքացիներն ո՞ւմ են տալու իրենց նախապատվությունը, արդյո՞ք գոհ են գործող քաղաքապետի կատարած աշխատանքներից:
Փետրվարի 18-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի ընտրությունները: Փետրվարին նաև ղարաբաղյան շարժման 25-ամյակն էր: Գրեթե նույն օրերին հայտնի դարձավ, որ շուտով փաստացի դադարելու է գործել ղարաբաղյան շարժման արդյունքում ձևավորված Հայոց համազգային շարժում կուսակցությունը:
Համացանցում է երգչուհի Լեյլա Սարիբեկյանի «Ես եմ» երգի տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրվել է Կոմիտասի խոսքերի հիման վրա, տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, իսկ տեսահոլովակում պարում է Վիկտորյա Անանյանը:
Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշել է, որ տեսահոլովակը արտիստների կողմից իրենց երկրպագուներին նվեր է մայրության և գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:
«Ես սիրում եմ հաղթել: Որքան հաղթում եք՝ այնքան երկար եք ցանկանում մնալ հաջողության գագաթին: Բայց միայն հաղթող լինելն ինձ բավարար չէ: Շրջապատում բոլորը պետք է սնանկանան»:
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում կառչում է գնացքի վագոնի հետնամասից և «ուղևորվում»՝ դեպի հաջորդ կայարան:
Պարտքեր կուտակելուց առաջ պետք է մտածել նաև հետագայում դրանք մարելու մասին: Ակումբային զվարճանքների սիրահար երիտասարդը մտածել էր, բայց, ինչպես ասում են, ունքը շինելու տեղը աչքն էլ հետն էր հանել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական նստավայրում` Սպիտակ տանը, հաճախ են տեղի ունենում արտասովոր և պաշտոնական, ստանդարտ արարողակարգերի հետ ուղղակի հակասության մեջ մտնող, զուտ մարդկային միջադեպեր:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառության արարողություն` ի հիշատակ ազատամարտիկ, դաշնակցական գործիչ և 2005 թվականից Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի, ով 1990-94 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկն է:
Համացանցում հաճախ կարելի է հանդիպել զավեշտալի տեսանյութերի, որտեղ վիճում են տարբեր մարդիկ` տարբեր հարցերի շուրջ: Այս անգամ վեճի են բռնվում բնապահպան ակտիվիստուհին և, այսպես ասած, գլամուրային մի աղջիկ` իր շքեղ ավտոմեքենայով:
Մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով Hyundai sonata և Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են ապօրինի զենք և ձերբակալել վարորդներին։
Երիտասարդն իր մեքենան ուղղում է մարդկանց ամբոխի վրա և վրաերթի է ենթարկում մի կնոջ և մի տղամարդու, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց:
Մայիսի 18-ին Մոսկվայում՝ Կրեմլի դահլիճում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված «Տաշիր 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 7-րդ անգամ, այս տարի «Տաշիր 2013»-ի հատուկ հյուրը կլինի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը
Այսօր Երևանի Նալբանդյան 23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի մոտ էին հավաքվել այն ուղևորները, ովքեր «Արմավիայի» չեղյալ հայտարարված չվերթերի պատճառով հայտնվել են տհաճ իրավիճակում:
Հետընտրական իրադարձությունները աստիճանաբար վերածվում են նախընտրական գործընթացների: Առաջիկա օրերին կմեկնարկեն Երևանի ավագանու ընտրությունները, որոնց առանձնակի ակտիվությամբ մասնակցելու հայտ են ներկայացրել հատկապես մի քանի ամիս առաջ նախագահական ընտրությունները բոյկոտած ուժերը:
«Սերժ Սարգսյանն ուղղակի գրոսմայստեր է` քաղաքական գործիչներին փչացնելու հարցում: Ես ափսոսում եմ Պարույր Հայրիկյանի համար, ուղղակի ափսոսում եմ, որ հերթը նրան էլ հասավ: Այսինքն` Գեղամյան, Բաղդասարյան և այլն, այդ շարքում հերթը եկավ Պարույր Հայրիկյանին»,- ասում է Հ. Հովհաննիսյանը