ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ռազմավարական առումով ի՞նչ իրավիճակ կստեղծվի Սյունիքում, եթե երկուստեք զորքերը հայելային հետ քաշվեն, որի մասին գաղափարը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում ՀՀ իշխանությունը, նշեց, որ, օրինակ, Տեղ համայնքը և հարակից գյուղերը, հատվածներ կան, որ եթե հայկական կողմը 3 կմ հետ քաշվի նաև մեր բնակավայրերից, ադրբեջանցիները կհայտնվեն հայկական բնակավայրերում, ավելին, հայկական կողմը հետ կքաշվի նաև մեր կոմունիկացիաներից:
Ազդեցության գործակալների մասին առաջինը խոսել է Փաշինյանը՝ Իրանում, բայց որևէ գործակալ չի բացահայտվել. Ագնեսա Խամոյան
Պատրաստ եմ հանրային խարազանման. Վահագն Ալեքսանյանը՝ Արամ Վարդևանյանին
Որ ասում էի բաներ կանեմ, նկատի ունեի՝ լավ բաներ կանեմ Ձեզ հետ. Ռուբինյանը՝ Խամոյանին
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդդիմությանը քաշել իր դաշտ. Արտակ Զաքարյան
Պետք է սահմանել կարմիր գծեր, կատարել օրենքով փոփոխություններ. Արծվիկ Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօրվա աշխարհակարգն այլևս վերահսկելի չէ, և եթե այժմյան անվտանգային ճարտարապետությունը, որը խարխլվում է, ինչի մասին խոսում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն, Աստված մի արասցե, ամբողջությամբ չգործի, ՀՀ-ն կախման կետ չի ունենալու և սեփական անվտանգային միջավայրը չի կարողանալու պաշտպանել թուրք-ադրբեջանական էքսպանսիայից:
Հարցուպատասխան մոնոլոգից հետո Արթուր Հովհաննիսյանը նայեց ընդդիմության շարքերի ուղղությամբ՝ հարցով․ «Կարո՞ղ է՝ դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք»։ Իշխանական պատգամավորը հորդորեց հիմնավորապես պատասխանել այդ հարցին՝ նկատելով, որ բնակչության մեծամասնության մոտ հիմնավոր կասկած կա։ Հավելենք, Արթուր Հովհաննիսյանը չներկայացրեց սոցիոլոգիական այն հարցումը, որը կհավաստեր պնդումը, թե բնակչության մեծամասնության մոտ է եղել այդ կասկածը։
ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպմանը:
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ կարդացել է Բորիս Նավասարդյանի՝ իր մասին գրառումը, որտեղ նա մատնաշել է, որ կա այնպիսի հանգամանք, երբ հատուկ ներկայացուցիչն ամեն օր զբաղվում է հանրային գործունեությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Թուրքիան բաց և ակհայտորեն Էրդողանի մակարդակով, հայտարարել է իր այն նախապայմանների մասին, որոնք դրված են բանակցությունների սեղանին:
ԱԺ նիստը շարունակվում է․ ՈՒՂԻՂ:
Ավետ Ադոնցը կվկայի՝ դուռը փակեցի ու ասացի՝ այստեղից ոչ ոք դուրս չի գալու. Նաիրա Զոհրաբյան
Ինչո՞ւ է այս իշխանություններին ներվում այն, ինչ չէր ներվի ոչ մի իշխանության. Դավիթ Սարգսյան
«Շատ ավելի կարևոր են այն հոգեբանական ճնշումները լրագրողների, մամուլի, խմբագիրների նկատմամբ, որոնք գործադրում են այս իշխանությունները: Հետևողականորեն արժեզրկում են լրատվամիջոցների արած գործը: Լրագրողների նկատմամբ են լուրջ հիասթափություն ձևավորել»,- այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Էդ ո՞նց է տնտեսության վիճակը լավ. Արթուր Խաչատրյանը Խաչատուր Սուքիասյանից թվեր է ուզում լսել
Իշխանությունները մամուլը դիտարկում են որպես իրենց ավտորիտարիզմի հիմնական խոչընդոտը. Սաթիկ Սեյրանյան
Ռուբեն Ռուբինյանին ԱԺ անունից գործուղելը նշանակում է՝ Թուրքիայի հետ բանակցում է ՀՀ ԱԺ-ն. Գեղամ Մանուկյան
Մի՛ ասեք՝ ոչինչ, որ տղերքը զոհվեցին, թուրքերը կգան Հայաստանում կբուժվեն. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին:
«Հիմա Աշոտ Մինասյանի նկատմամբ առկա է այդպիսի պրիմիտիվ մեղադրանք՝ ապօրինի զենք պահելու վերաբերյալ, մինչ օրս նա կալանավորված է, և սպասում ենք դատական նիստին, որը, կարծեմ, պետք է տեղի ունենա Սյունիքի մարզում: Պատրաստ եմ ցանկացած դատավարական հնարավորություններով իմ օժանդակությունը ցուցաբերել: Կարծում եմ՝ օրերի հարց է, որ Աշոտ Մինասյանը կլինի ազատության մեջ»,- շեշտեց նա:
ՀՀ կենտրոնական բանակի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը, որը նաև ԿԲ խորհրդի անդամ է, վստահեցնում է, որ Հայաստանում 2022 թվականի ընթացքում գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում գնաճն աստիճանաբար նվազելու է՝ վերադառնալով թիրախային միջակայք: Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը:
Արտակ Զաքարյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և բանագնացների հանդիպման մասին. ՈՒՂԻՂ
Քննարկում «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով. ՈւՂԻՂ:
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ։
Խորհրդարանը շարունակում է երեկ՝ հունվարի 17-ին մեկնարկած նիստի աշխատանքները: Աշխատանքները մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման շարունակմամբ։
Ազգային ժողովում շարունակվում են այս տարվա առաջին հերթական նստաշրջանի աշխատանքները․ օրակարգում նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցն է։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հակիրճ ներկայացնելով ԱՄՆ-ի Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումները, որի առանցքում SWIFT (միջազգային փոխանցումների) համակարգից Ռուսաստանն անջատելու հեռանկարն է, հարց ուղղեց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանին․
Արտակ Բեգլարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ: