Այսուհետ այս գործով ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Գզոգյանը. սա չենք մոռանա. Ռուբեն Մելիքյան

«Սա համարում եմ ոչ թե Նարեկ Մալյանի, այլ դատավորի վերդիկտը, կարող ենք ասել, որ այս գործով ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Գզոգյանը»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա առանձնացրեց դատախազության միջնորդությունը՝ պատժի հետ կապված։ Նշենք, որ դատախազը միջնորդեց Մալյանին դատապարտել 3 տարի 3 ամիս ժամկետով։

«1-ից 4 տարի է նախատեսված, թեև Մալյանն ասել է, որ դա իրեն չի հետաքրքրում, բայց մեղադրողն ասում է՝ առկա է մեղմացնող հանգամանք, առկա չէ ծանրացնող հանագմանք, անձը չունի դատվածություն։ Եթե մաթեմատիկական կանոններով ենք առաջնոդվում՝ կիսում են 1-ից 4-ը, ստացվում է 2,5։ Մեղմացնող հանգամանք է լինում՝ նվազեցնում են։

Չհասկացա, թե ինչ մաթեմատիկա է, որ առաջարկեց ավելի շատ։ Որ իրավաբանություն չկար, հասկանալի էր, բայց որ մաթեմատիկական խնդիր կա, դա չգիտեինք»,- ասաց նա։

Մելիքյանն ասաց, որ որոշումը, բնականաբար, Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն. «Բոլոր հնարավոր գործիքները կօգտագործենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930