«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում հոկտեմբերի 3-ին ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարի երկրորդ տուրը։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի հանդիպումները:
Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։
Սեպտեմբերի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմ համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Վերջապես ՊՍԺ-ում ամեն ինչ հանդարտվեց Գալտիեի և Մբապեի ավազոտ զբոսանավերի մասին կատակից հետո։ Հիմա էլ էկոակտիվիստները նոր սկանդալի մեջ են մեղադրում փարիզյան թիմին։ Այժմ քննադատությունն ընկել է Լիոնել Մեսսիի վրա։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին:
Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում:
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հոկտեմբերի ամսվա դասակարգման աղյուսակը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նորություն ունի այդ ուղղությամբ, նա պատասխանել է. «Առայժմ ոչինչ չկա»:
Արդեն իսկ շախմատային քաղաք դարձած Ծաղկաձորում այսօր մեկնարկեց «ՉեսսՄուդ» Օփեն շախմատի միջազգային մրցաշարը, որը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում։
Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլեւս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը ընդգծեց, որ հոկեյի մրցաշարը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում կայացրեց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ցավալի է որակել Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունը:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության B լիգայում։ Կմնա՞ ազգային ընտրանին այս խմբում, թե՞ կնահանջի C լիգա, պարզ կլինի այսօր՝ Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումից հետո։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սեպտեմբերի 26-ին ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը:
Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։45-ին։
Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության չեմպիոն:
2021 թ.-ին Հայաստանի թիմը Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
Դիարբեքիրում «Ամեդսփոր»-«Բուրսասփոր» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Իրաքյան Քուրդիստանի դրոշը ծածանելու համար 5 մարդ է ձերբակալվել։
93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 25-27-ը մարզական հավաք կանցկացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Առաջիկա օրերին Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBA) պատրաստվում է 2,5 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր կնքել «Ադիդաս»-ի հետ և այդպիսով ազգային ֆեդերացիաներին օգնել մարզական հանդերձանքով ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է IBA-ի՝ սեպտեմբերի 25-ին Երևանում կայացած կոնգրեսում ևս չորս տարի պաշտոնավարելու քվե ստացած նախագահ Ումար Կրեմլյովը՝ կոնգրեսին հաջորդած ասուլիսում։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի Երևանում կայացած կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնացել է գործող ղեկավարը:
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Դուբլին, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակում սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի շրջանակներում Երևանում ընդունեց Ուկրաինայի հավաքականին:
Այսօր՝ Երևանի ժամանակով 17։00-ին կմեկնարկի Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։
Ուկրաինային ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղում երկու թիմերը հավասար հնարավորություն ունեն դրական արդյունքի հասնելու:
Հաստատվել է Ազգերի Լիգայի խաղարկության B լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։