Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ 24-րդ ժողովի ժամանակ կայացան նաև նախագահի ընտրությունները: Առաջադրված երկու թեկնածուներից` Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ, քվեարկողների 3 / 20 ձայների հարաբերակցությամբ` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահի քվեարկությանը չմասնակցեցին «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները:
Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։
1997-2002 թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։
2002-2005 թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։
2005-2010 թթ․ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասավանդել է Արտասահմանյան գրականություն։
1999-2000 թթ․ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որպես մարզական լրագրող։
2001-2002 թթ․ աշխատել է dailyfootball.com և dailysoccer.com կայքերում, որպես լրագրող և խմբագիր։
2003 թ․ համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը։
2003-2013 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում։
2013-2016 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան «Արմենիա» հեռուստաընկերությունում։
2005-2008 թթ․ զբաղեցրել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխտնօրենի պաշտոնը։
2006-2015 թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։
2006-2009 թթ․ աշխատել է «Մեդիա Սթայլ» հոլդինգի՝ «90 րոպե» և «Բիզնես կլաս» պարբերականներում։
2008 թ․-ին համահիմնադրել է Tert.am կայքը, որի աշխատանքների համակարգողն է եղել մինչև 2009-ի դեկտեմբեր։
2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից գործարկվող Epress.am կայքում մինչև 2018 թ. աշխատել է որպես լրագրող և խմբագիր։
2018 թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է որպես ՀՖՖ Գործկոմի անդամ և նշանակվել գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:
2019 թ. հունիսի 26-ին նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար։
2019 թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։