Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և ծառին. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի H17 ավտոճանապարհի Արագած-Գետափ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 3 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։



