ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ըստ ԱԻՆ հայտարարության կդիտվի առավելագույն ինտենսիվություն, սակայն Տրանսպորտի և կապի նախարարությունը դեռևս չի հստակեցրել՝ փլուզման հավանականությունը և ժամանակը:
Անցած գիշեր գայլերը հոշոտել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Պարգեւ Մրտեյանի ոչխարները: Այս մասին ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Այսօր առավոտյան Հայաստան է ժամանել թուրք հանրաճանաչ մտավորական, հրապարակախոս, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիկչիի գլխավորած մտավորականների և հասարակական գործիչների պատվիրակությունը: Իսմայիլ Բեշիկչին միջազգային ճանաչման է հասել քրդական hարցի ուսումնասիրմամբ և համարվում է այդ հարցի ամենահայտնի փորձագետն ու քրդական հարցի նախահայրը:
Այդ գումարից 43 միլիոն դրամ է հատկացվել Այգեձոր համայնքում 2.6 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի շինարարության, եւս 20 միլիոն դրամ՝ այդ ջրագծի հենապատի,գաբիոնների կառուցման համար:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանի հոկտեմբերի 24-ի հրամանով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում երկարաձգվել են դպրոցական աշնանային արձակուրդները:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22։05-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է:
Ստեփանակերտում հոկտեմբերի 27-ի առավոտյան սկսվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների գործով դատավարությունը:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Մեղրի հատվածում՝ Վարդանաձոր գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն.Թ.-ը և «Օպել» մակնիշի ուղևորներ Ա. Ս.-ը (ծնվ.1988թ.), Ա. Օ.-ը (ծնվ.1975թ.), Հ. Վ.-ը (ծնվ.1951թ.) և Լ. Ա.-ը (ծնվ.2013թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Երևանում հոկտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ըստ աղբյուրի՝ «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրայանի որդին՝ Տիգրանը:
Այրվել է «Կիա» մակնիշի ավտոմեքեն` ամբողջությամբ, իսկ վարորդ Վ.Օ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Լորուտի միջնակարգ դպրոցը 115 աշակերտ ունի՝ նախորդ տարվանից 20-ով պակաս
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Ա.-ը (ծնվ.1961թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոկտեմբերի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Աբրահամյանը նախ լսեց հարցը, ապա խուսափեց պատասխանից՝ ընդգծելով. «Այսօր այդ օրը չէ, եկեք խոսենք Նահապետի մասին»:
Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը՝ պարամեդիկները ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: