Բակո Սահակյանին հուլիսի 8-ին Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում կայանալիք միջոցառմանը մասնակցությամբ հրավերով Մեծ Բրիտանիան թեկուզ անուղղակի ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և դրանով բան է հասկացնում Ադրբեջանին:
Այգեգործությունը, ինչպես ցանկացած այլ բնագավառ, բազմաթիվ գաղտնիքներ ունի, որոնց տիրապետող մարդը միայն կարող է ստանալ իր աշխատանքի ցանկալի արդյունքը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը լուրեր են հասնում, որ ռեժիմը փորձ է անելու Մարշալ Բաղրամյան պողոտայում սադրիչ քայլեր կատարել՝ հետագայում դրանք Ժիրայր Սէֆիլյանին ու նրա ընկերներին վերագրելու և նրանց դեմ նոր հալածանք սկսելու նպատակով: Ըստ այդ լուրերի, նման փորձ կատարվելու է այսօր՝ հուլիսի 5-ի, երեկոյան:
Հայազգի երգչուհի Շերը Twitter-ում գրառում է արել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և ցուցարարների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ և նորածնի վիճակը շարունակվում է մնալ ծանր կայուն:
Անվտանգության վրա ծախսված գումարները նույնքան կարևոր են երկրի տնտեսության համար, որովհետև միայն անվտանգ երկրում է, որ ներդրումներ են արվում, միայն անվտանգ երկրում կարող է տնտեսական աճ լինել:
Այսօր` հուլիսի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Կապան քաղաքի բնակիչ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը և Գորիսի բնակիչ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը:
«Մինչեւ այսօր Կարոտի երգն ականջներումս է. նա շատ լավ էր երգում: Տարիներ ի վեր սպասում ենք նրան: Ոմանք ասում էին, թե իբր Կարոտին տեսել են Բաքվի բանտերում: Այդ լուրերից սահմռկում էինք ես ու Հրաչը: Հրաչը շատ է զբաղվել Կարոտի փնտրտուքով, հազար ու մեկ միջոցներ է գործադրել, սակայն անարդյունք: Չգիտեմ՝ հավատա՞լ նրա ողջ լինելու զրույցներին, թե ոչ…Ախր Կարոտն այնքան անհասկանալի անհետացավ, այնքան առեղծվածային..»:
Հուլիսի 5-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախափնյա 1Ա թաղամասի տներից մեկի գազի բալոնը:
Ձեր աշխատողների աշխատանքի որակը կախված չէ նրանց ստացած աշխատավարձի չափից: Ես դա հաստատ գիտեմ: Բայց Դուք պետք է վճարեք այնքան, ինչքան թույլ են տալիս ընկերության հնարավորությունները: Այս հարցում ժլատությունը վատ գործընկեր է:
Հուլիսի 4-ին, ժամը 23.50-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ ընդունարանի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում օձի խայթոցից Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ Գ.Ս.-ն (ծնվ. 1988թ.):
Հուլիսի 5-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում` արկղի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վանաձորի բնակչությունն այսուհետ հնարավորություն կունենա օգտվել նորագույն սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով համալրված բժշկական կենտրոնի ծառայություններից:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի մայրը նամակով դիմում է մահացած զինծառայողի հորը:
«Դժվար է հոգեւորականների փոքր քանակով բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցել, գյուղեգյուղ շրջել: Նրանք էլ հալումաշ են լինում: Եթե այսօր 50 հոգեւորական ունենայինք, մեր գործն ավելի հեշտ կլիներ: 15 հոգեւորականով դժվար է այն գործունեությունը ծավալել, որը ցանկանում ես: Իհարկե, ունենք երիտասարդական կազմակերպություններ, մշակութային կենտրոններ, դպրոցի, բանակի ու հասարակության տարբեր զանգվածների հետ սերտ կապ կա, օգտագործում ենք բոլոր կապերը, բայց մենք` հոգեւորականներս քիչ ենք»:
Հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
Ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է ոստիկանի կամ «ջրի մարդու» հետ, ապա ստիպել է, որ կինը ձեռքը դնի տանը եղած Աստվածաշնչի վրա և խոստովանի՝ պայման դնելով:
Քսան տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Յուրաքանչյուր երկրի համար Հիմնական օրենքը պետականաշինության հենասյունն է, պետականության կայացման վառ խորհրդանիշը, հասարակության զարգացման արժեհամակարգային ուղենիշը:
Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-9-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին էապես չի փոխվի, հուլիսի 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով:
Վիճաբանությունը շարունակվել է նաև խոհանոցում, որի ժամանակ կինը գագաթիակի միջի փոշին շպրտել է իր դեմքին, ապա բերելով երկար դանակը, որը կոթից է բռնած եղել՝ շեղբը պահած իր ուղղությամբ, ասել է «տիա, խփի ինձ»: Ինքը բռնել է դանակի շեղբից և քաշել դեպի իրեն, որի ժամանակ վնասել է աջ ձեռքի ցուցամատը և ճկույթը: Դանակը վերցրել, դրել է սեղանին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Բաղրամյան պողոտայի համաԲաղրամյան պողոտայի համակարգող խումբը հայտարարություն արեց հետագա քայլերի մասին. «Չնայած ճնշումներին՝ մենք վճռական ենք»։
Մոսկվայի կենտրոնում երիտասարդ աղջիկը ընկել է կամրջից ու մահացել սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է Interfax-ը:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
«Ես ամեն երեկո լինում եմ Բաղրամյան պողոտայի վրա, իրոք, չգիտեմ՝ իրենք ինչ են պատրաստվում առաջարկել ժողովրդին ժամը 21:00-ին, բայց այսօր կլինեմ Բաղրամյանում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսվող հավաքի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Այսօր կեսգիշերին «ձախ նախաբազկի ափային մակերեսների բազմակի կտրած վերքեր». ախտորոշմամբ «Վաղարշապատ». ԲԿ է տեղափոխվել 22-ամյա մի աղջիկը:
Բացի այդ, Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել: Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, Արա Բուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»: