Բաժիններ՝

Նոր մանրամասներ 38-ամյա կնոջ սպանության դեպքով. երեխաները դեպքի պահին քնած են եղել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել Քանաքեռում 38-ամյա կնոջ սպանության դեպքով: Ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա:

Մասնավորապես՝ ամուսինը կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ և ստիպել է, որ խոստովանի, թե ում հետ է իրեն դավաճանում:

Ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է ոստիկանի կամ «ջրի մարդու» հետ, ապա ստիպել է, որ կինը ձեռքը դնի տանը եղած Աստվածաշնչի վրա և խոստովանի՝ պայման դնելով:

Կայքին  հայտնի է դարձել, որ ամուսիններն ունեն 2 աղջիկ երեկա՝ 15 և 19 տարեկան, դեպքի պահին երեխաները ննջասենյակում քնած են եղել։ Սպանությունից հետո հայրը մտել է նրանց ննջասենյակ, արթնացրել և մեծ աղջկանից բացատրություններ պահանջել։ Աղջիկները լսել են իրենց մոր շնչառության ձայնը, փորձել են գնալ օգնության, սակայն հայրը բանալիով փակել է դուռը և թույլ չի տվել։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս