
«Հունիսի 11-16-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան

Հունիսի 11-16-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հունիսի 11-16-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 15-20մ/վրկ, հունիսի 12-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով»,- գրել է Գագիկ Սուրենյանը։