Բաժիններ՝

«Վազգեն Սարգսյանը մտնում է եպիսկոպոսների մի խմբի մոտ և ասում է, որ պետք է ընտրեն Գարեգին Ներսիսյանին». Պատմաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Գևորգ Յազըճյանը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել Գարեգին Բ կաթողիկոսի ընտրությունը տարիներ առաջ։

«Ընտրության նախօրեին Վազգեն Սարգսյանը մտնում է եպիսկոպոսների մի խմբի մոտ և սպառնալիքներով և հայհոյանքներով՝ ուղղված եկեղեցում իշխաններին, եպիսկոպոսներին, ասում է, որ պետք է ընտրեն Գարեգին Ներսիսյանին»,- նշեց պատմաբանը։

Նրա խոսքով՝ ներկայիս կաթողիկոսը կեղծ ձևով է ընտրվել. «Այսօրվա գահակալը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, բացի Փաշինյանի ընտրությունից՝ բոլոր կեղծված ընտրություններին և հանրաքվեներին օրհնություն է տվել»։

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ ասաց, որ ոչ ոք չի կարող ապացուցել Գ. Յազըճյանի ասածները։ Ըստ նրա՝ դրանք ընդամենը բամբասանքներ են. «Ես խնդրում եմ՝ զոհված, կյանքից հեռացած մարդուն հանգիստ թողնենք, որևէ մեկը չի կարող փաստով ապացուցել՝ Վազգեն Սարգսյանը կաթողիկոսական ընտրության նախօրեին ինչ է արել, դրանք բոլորը բամբասանքներ են»։ Նրա խոսքով՝ ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի համաձայն, և ըստ նրա՝ Գարեգին Բ-ն միանգամայն ընտրյալ կաթողիկոս է։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մի խումբ քաղաքացիների կողմից տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս