Բաժիններ՝

Ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ

Հունիսի 11-ին՝ ժամը 05:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Խուդյակով փողոցի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ (մոտ 0,4 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է. որ ավտոմեքենան արգելափակվել է Խուդյակով փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930